ԱՄՆ-ի կոնգրեսի հաջորդ քվեարկությունը Ռիչարդ Մորնինգսթարին Ադրբեջանում դեսպան նշանակելու կապակցությամբ տեղի կունենա առաջիկա շաբաթներին: Այդ մասին լրագրողներին ուրբաթ օրը տեղեկացրել է Ադրբեջանում ԱՄՆ-ի գործերի ժամանակավոր հավատարմատար Ադամ Սթեռլինգը:
Նրա խոսքով` այս շաբաթ ԱՄՆ-ի Սենատի արտաքին կապերի հանձնաժողովը միաձայն հավանություն է տվել Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում Ռիչարդ Մորնինգսթարի թեկնածությանը, սակայն քանի դեռ Սենատը չի հաստատել նշանակումը, նա չի կարող Ադրբեջանի դեսպան համարվել:
ԱՄՆ-ի Սենատը ինքն է որոշում իր ժամանակացույցը, եւ դժվար է քվեարկության հստակ օր նշել, հայտնի է միայն, որ տեղի կունենա առաջիկա շաբաթներին: Ավելի վաղ Բարաք Օբաման հաստատել էր Ռիչարդ Մորնինգսթարի թեկնածությունը, սակայն ԱՄՆ-ի Սահմանադրության համաձայն, այժմ նրա նշանակումը պետք է հաստատի նաեւ Սենատը, գրում է «Թրենդը»:




























