Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեն վստահ է, որ եթե հնարավորություն լինի, Ռուսաստանը նոր ագրեսիայի կդիմի ոչ միայն Վրաստանի, այլեւ Հարավային Կովկասի մյուս պետությունների դեմ: Այդ մասին նա ասել է «Զերկալո նեդելի»-ին տված հարցազրույցում:
«Այդ քաղաքականության պատճառն այն է, որ Կրեմլը փորձում է վերականգնել Խորհրդային Միությունը: Դա որդեգրված քաղաքական նպատակ է, ռուսական տարբեր գերատեսչություններին հանձնարարված առաջադրանք: Իսկ ռազմական ագրեսիայի առիթ կարող է հանդիսանալ տարածաշրջանում ռազմաքաղաքական ցանկացած բարդացում` Լեռնային Ղարաբաղ, Իրան…», - նշել է Վաշաձեն:




























