Խորվաթիայում վթարի է ենթարկվել չեխ զբոսաշրջիկների ավտոբուսը. զոհվել է 7 մարդ, եւս 44-ը վնասվածքներ է ստացել:
Վթարը տեղի է ունեցել մայրաքաղաք Զագրեբից 230 կմ դեպի հարավ` առողջարանային Սփլիթ քաղաքի ճանապարհին: Ավտոբուսն անցել է անվտանգության պարիսպները եւ բախվել բետոնի պատին, հաղորդում է NEWSru.com-ն:
Ավտոբուսում եղել է 50 ուղեւոր: Տեղական ԶԼՄ-ների չճշտված տվյալներվ, բոլոր ուղեւորները Չեխիայի քաղաքացիներ են եղել:




























