Կարմիր գինու օգտագործումը կարող է դրականորեն անդրադառնալ մարդու ֆիզիկական դիմացկունության վրա: Դրանում պարունակվող բնական միացությունները բարելավում են սրտի աշխատանքը, բարձրացնում են մկանային ուժը եւ աշխատունակությունը, գրում է «Аргументы и факты»-ն:

Նման եզրահանգման են եկել Կանդայի Ալբերտայի համալսարանի գիտնականները, որոնք մի շարք գիտափորձեր են անցակցրել լաբորատոր առնետների վրա:

Հետազոտական խմբի ղեկավար Ջեյսոն Դիկը ենթադրում է, որ այս բացահայտումը հատկապես կարող է կարեւոր լինել այն մարդկանց համար, ովքեր օրգանիզմի առանձնահատկության կամ ստացված վանասվածքների պատճառով չեն կարող լիարժեք մարզվել:

Կարմիր գինու մեջ պարունակվող պոլիֆենոլների խմբին պատկանող ռեսվերատրոլը դանդաղեցնում է նաեւ ճարպի կուտակումը լյարդում: