Բահրեյնի ընդդիմադիր Wefaq կուսակցության առաջնորդ Շեյխ Ալի Սալմանը ռետինե փամփուշտով վնասվածքներ է ստացել մայրաքաղաք Մանամեում ոստիկանության եւ ցուցարարների բախման արդյունքում:
Ընդդիմությունը փողոց էր ելել` պահանջելով ժողովրդավարական փոփոխություններ: Ականատեսների խոսքով` ոստիկանները հատուկ միջոցներ են կիրառել ամբոխը ցրելու համար, այն բանից հետո, երբ իրենց ուղղությամբ այրվող խառնուրդով շշեր են նետվել, գրում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»:




























