Ալիվորյանի գործի հետաքննության ժամանակ ոստիկանության աշխատակիցների կողմից խախտումների փաստով հարուցված քրեական գործում առայժմ առաջընթաց չկա: Այս մասին NEWS.am-ին ասաց Ալիվորյանի փաստաբան Զոհրաբ Գաբրիելյանը:
«Իրավիճակն առայժմ շատ անորոշ է: Քրեական գործ է հարուցված: Սակայն հետաքննական մարմինը պնդում է, որ Ալիվորյանի ներկայանա եւ ցուցմունք տա: Բացի այդ, անհրաժեշտ է բազմաթիվ հետքննական գործողություններ իրականացնել»,-նշեց փաստաբանը:
Նա հիշեցրեց, որ խոսքը Ալիվորյանների` Հայաստանից Սանկտ Պետերբուրգ մեկնելու մասին է, որը, բացի ամեն ինչից, նաեւ ծախսերի հետ է կապված: Այս կապակցությամբ Գաբրիելյանը պատրաստվում է Ալիվորյանների հարցաքննության այլ տարբերակ պնդել` հեռակա` Հայաստանի իրավապահ մարմինների միջոցով: «Մեզ համար կարեւորն այն է, որ հաստատվեն բոլոր հայտարարությունները, որոնք արվել են Ալիվորյանի գործի հետաքննության շրջանակում, դեռեւս անցած տարի»,-ընդգծեց փաստաբանը` ավելացնելով, որ տվյալ դեպքում մեղադրյալների նկատմամբ որեւէ պատժամիջոց Ալիվորյանի ընտանիքի համար սկզբունքային նշանակություն չունի: «Ապօրինի կալանավարվախծ Ալիվորյաններն ազատ են արձակվել: Սրանով մենք մեր նպատակին հասել ենք»,-նշեց Գաբրիելյանը:
Հիշեցնենք, 2011 թ. հունիսի 5-ի գիշերը Պետերբուրգի «Նատալի» սրճարանում կռվի ժամանակ վիրավորվել է 22-ամյա Ֆարիդ Նահմետովը: Կատարվածի անհեթեթութունն այն է, որ ինքը` տուժածը, պնդում էր, որ կասկածում են սխալ մարդու, իսկ ոստիկանությունն Ալիվորյանի «խոտովանություններից» բացի, այլ ապացույցներ չուներ: Կռվից հետո մյուս օրը` հունիսի 6-ին, գործ էր հարուցվել անհայտ անձի նկատմամբ: Եվ միայն հունիսի 8-ին էին ձերբակալվել Գեւորգն ու նրա եղբայր Գագիկը:
Ինչպես հաղորդել էր Զոհրաբ Գաբրիելյանը, երիտասարդներին անարգում էին եւ, բռնաբարության սպառնալիքով, ստիպել են «խոստովանական» ցուցմունքներ գրել: Այնուհետեւ Գարիկին բաց են թողել, եւ նա ստացել է վկայի կարգավիճակ: Վկային ծեծի ենթարկելու փաստով քրեական գործ չբացեցին` եղելությունը ձեւակերպելով որպես «դիմադրություն` ձերբակալման ժամանակ»:
Անցյալ տարվա նոյեմբերի սկզբին Գեւորգն ազատ էր արձակվել հայ համայնքի երեւելի ներկայացուցիչներից մեկի երաշխիքով: Դեկտեմբերի 6-ին գործը կարճվել է` անմեղության հիման վրա:
Միջադեպն ընկել է ստուգումների «գլոբալ ծրագրի տակ», որը սկսվել է Կազանի ոստիկանությունում 52-ամյա տղամարդու սպանությունից հետո:
Պաշտոնեական դիրքի չարաշահման գործը քննվում է Ռուսաստանի Քննչական կոմիտեի գլխավոր քննչական վարչության Սանկտ Պետերբուրգի բաժնի կողմից:




























