Քենիայի ոստիկանությունը ձերբակալել է Իրանի երկու քաղաքացիների, որոնք կասկածվում են Նայրոբիի եւ Մոմբասեի ահաբեկչությունների  նախապատրաստման մեջ:  Այդ մասին այսօր հայտնել են իրավապահ մարմինների ներկայացուցիչները: Ըստ ոստիկանության տվյալների` հայտնաբերվել են քիմիական նյութեր, որոնք կիրառվում են պայթուցիկի  պատրաստման ժամանակ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: 

Քենիայում ԱՄՆ-ի դեսպանատունը զգուշացրել է համաքաղաքացիներին, որ  տեղեկատվություն կա  Մոմբասում  կայանալիք ահաբեկչության վերաբերյալ:  Քենիայում մեծությամբ երկրորդ այդ քաղաքը երկրի առեւտրական եւ զբոսարջային խոշորագույն կենտրոնն է: Բացի դրանից, այստեղ են ապրում մահմեդական մեծ համայնքի ներկայացուցիչները: 

2011 թվականի հոկտեմբերին Քենիայի Նայրոբիում եւ Մոմբասում «Աշ Շաբաբ» խմբավորման գրոհայինները տասնյակ ահաբեկչություններ են իրականացրել: