Դերասան Ալեք Բոլդուինի վիճաբանությունը «New York Daily News»-ի լրագրող Մարկուս Սանթոսի հետ լրատվամիջոցներում աղմուկ է բարձրացրել: Հայտնի հեռուստահաղորդավար Դեյվիդ Լեթերմանը նրան հրավիրել է իր ծրագրին, որպեսզի վերջինս բացատրի իր դիքորոշումը: Դրա փոխարեն Բոլդուինը տեսախցիկների առաջ իջեցրել է անդրավարտիքը:
Լրագրողի հետ ծեծկռտուքը տեղի էր ունեցել հունիսի 19-ին, Նյու Յորքում, ամուսնությունների գրանցման գործակալություններից մեկի մոտ, որտեղ Բոլդուինը եկել էր հարսնացուի հետ եւ տեսել, որ այնտեղ արդեն սպասում է «New York Daily News»-ի թղթակիցը: Այնուհետեւ պարբերականի ֆոտոթղթակից Սանթոսի եւ Բոլդուինի միջեւ ծեծկռտուք էր տեղի ունեցել: Լրագրողը ոստիկանություն էր դիմել:
Լեթերմանի շոուի ժամանակ վերջինս դերասանին խնդրել էր պարզաբանել իրավիճակը: Բոլդուինը հերքել է մարմնական վնաս հասցնելու մասին բոլոր մեղադրանքները: Նա նաեւ որոշել է ցույց տալ, թե վերջին շրջանում որքան է նիհարել` ավելացնելով, որ «թաքցնելու ոչինչ չունի լրագրողներից»: Դրանից հետո նա իջեցրել է անդրավարտիքը` ցուցադրելով սպիտակ վարտիքը, հաղորդում է «Վեստին»:
Րոպե անց փոքր-ինչ ապշահար 65-ամյա հեռուստահաղորդավարը եւս հետեւել է Բոլդուինի օրինակին: Սրահում գտնվող հանդիսատեսն այդ քայլը ողջունել է ծափահարություններով:











