Նախորդ շաբաթվա վերջին Եվրոպայում տեղի է ունեցել հանդիպում, որին մասնակցել են հետխորհրդային  տարածաշրջանի մինչեւ երկու տասնյակ օրենքով գողեր: Ըստ «Փրայմ Քրայմ»-ի տեղեկության` հավաքվածների կորիզը հիմնականում կազմել են թբիլիսյան գողերը, որոնք հետեւել են կոնֆլիկտի ընթացքին, որպեսզի ամեն ինչ գողական օրենքներին համապատասխան կատարվի:

Նրանցից կարելի է առանձնացնել Սուլհանին, Ռամազին, Նեմոյին, էդիկ եւ Սերգեյ Ասատրյաններին:  

Գագաթաժողովի հիմնական թեմմաներից է եղել Գելա եւ Գիզո Կարդավա եղբայրներին  մեղադրանք ներկայացնելը: Նրանց մեղադրել են ոչ գողական պահվածքի մեջ:

Մեղադրողներից է քութայիսյան օրենքով գող Թահին, որին Գելան հայհոյել է: Հիշեցնենք, որ այն ժամանակ ավագ գողերի որոշմամբ Թահիի հետ մեղադրվել էին նաեւ Բադրին, Մերաբը, Ցրիպան եւ Ալիկը: 

Որոշ փորձագետներ կարծում են, որ  «Կարդավա եղբայրներ» նախագիծը մշակվել  եւ իրականացվել էր Ասլան Ուսոյանի (Դեդ Հասան) շահերի շրջանակներում, որպեսզի սկզբում նրանց մեծարեն, հետո նրանց ձեռքերով իրականացնեն կեղտոտ աշխատանքը եւ  բոլոր շներին արձակեն նրանց վրա: Իմանալով Գելայի եւ Բադրիի  հին թշնամանքի մասին` այդ ուղղությամբ եղբայրներին ընձեռել են հնարավորությունների լայն ընտրանի: