16-ամյա Սյուզաննա Հովհաննիսյանը, որին ավելի քան 10 օր փնտրում էին Կրասնայարսկի ոստիկանությունը եւ կամավորները,  գտնվել է ողջ եւ առողջ: Նա պարզապես փախել էր իր սիրած տղայի հետ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, հունիսի 11-ին 16-ամյա աղջկան ուշ երեկոյան սրճարանում աշխատանքից հետո տուն են տարել գործընկերները:  Սակայն բնակարանում նա այդ օրը չի հայտնվել: Աղջկա հորաքույրը լսել է, որ Սյուզաննան եկել է, իսկ  երբ մի քանի ժամ անց այդպես էլ տուն չի մետլ,  սկսել է որոնել:  

Հունիսի 22-ին հայտնի է դարձել, որ Սյուզաննան գտնվել է: 

Դեռեւս որոնումների ժամանակ պարզվել է, որ Սյուզաննան սիրած տղա է ունեցել, սակայն բարեկամները դեմ են եղել նրանց հարաբերություններին: Նրանից խլել են նույնիսկ բջջայինը, որպեսզի նրանք չշփվեն:

Աղջիկը փախել է իր սիրած տղայի մոտ:  Զույգը գնացել է մի բնակարան, որը վարձել էին նախապես, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:

Հետաքրքիր է, որ Սյուզաննայի հորաքույրն իմացել է զարմուհու գտնվելու վայրը դեռեւս հունիսի 18-ին, աղջկա ընկերն է զանգել, ասել, որ ամեն ինչ կարգին է, հասցեն է ասել, թե որտեղ են ապրում Սյուզաննայի հետ: Սակայն հորաքույրն այդ մասին չի հայտնել ոստիկանությանը: Մնում է պարզել Սյուզաննայի տնից գնալու պատճառները: Նաեւ այն, թե ինչու հորաքույրը չի ցանկացել հայտնել  ոստիկաններին, որ  որոնումները կարելի է դադարեցնել: