Կիպրոսում սպանվել են տեղի գործարարներից մեկի թիկնապահները:

Ոստիկանության տվյալներով, մոտոցիկլով  անհայտ անձը կրակել է մեքենայի վրա, որում գտնվել է 5 մարդ` երեք կիպրոսցի եւ երկու ռումինացի, ովքեր տեղի գործարարներից մեկի թիկնապահներն են եղել:

Չորս մարդ զոհվել է տեղում, հինգերորդը` հիվանդանոցի ճանապարհին, հաղորդում է Life News-ը: Իրավապահները ենթադրում են, թե դա կարող է տեղական քրեական խմբավորումների միջեւ հաշվեհարդար լինել: