Աֆղանստանի հյուսիս –արեւելյան Բադահշան նահանգում հեղեղումների արդյունքում 13 մարդ է զոհվել: Երկրի հյուսիսում, արդեն չորրորդ օրն է, ինչ չեն դադարում հորդառատ անձրեւները:
Առավել շատ տուժել է Յաֆթալի նահանգը, որտեղ ավերվել են մի քանի տասնյակ տներ, գյուղատնտեսական ցանքատարածություններ: Տուժած շրջաններում արդեն պարենամթերքի սուր պակաս կա, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Նշենք, որ մայիսին հեղեղումների հետեւանքով երկրի հյուսիսում առնվազն 19 մարդ էր զոհվել, եւս 60-ը անհետ կորել էին:




























