Պակիստանի հարավ-արեւմուտքում լվացքատան վրա կատարած հարձակման արդյունքում ութ մարդ զոհվել է: Դեպքը տեղի է ունեցել Բելուջիստան նահանգի Քվեթա քաղաքի առեւտրի կենտրոնում:

Ոստիկանության տվյալներով` լվացքատունը գնդակոծել են մոտոցիկլավոր անհայտ անձինք: Հարձակման պատասխանատվությունը ոչ ոք չի ստանձնել, հաղորդում է  «Ազատություն» ռադիոն:

Բելուջիստան նահանգում 2004թ.-ից բելուջների զինված խմբերը պայքար են մղում Պակիստանի կառավարության դեմ` նահանգում արդյունահանվող նավթի, գազի եւ հանքային այլ պաշարների վաճառքից ստացված շահույթները վերահսկելու համար: Բելուջիստանում գործում են նաեւ թալիբ գրոհայիններ: Այլազգի բնակիչները հիմնականում լքել են նահանգը: