Հունաստանի նոր վարչապետ Անտոնիս Սամարասը օֆտալմոլոգիական վիրահատություն է տարել, նախօրեին նրա աչքի բիբի վրա շերտավորում էր ախտորոշվել: Այդ մասին հայտնել են կառավարության ղեկավարին բուժող բժիշկները:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ֆինանսների նախարար Վասիլիս Ռապանոսը նույնպես տեղափոխվել է հիվանդանոց: Նրան ետղափոխել են որովայնի շրջանում կտրուկ ցավերի, սրտխառնուքի եւ գլխապտույտի ախտանիշներով: Բժիշկները պարզում են նրա հիվանդությունը:



























