Ամերիկացի Ուիլյամ Մենսոնը վերակենդանացման բաժանմունք է տեղափոխվել այն բանից հետո, երբ վրան հինգմետրանոց սագուարո կակտուս է ընկել:
Տղամարդը փողոցում նորոգում էր ջրատարը, երբ հանկարծ հարեւան տարածքից նրա վրա է ընկել հսկայական բույսը:
Մեյսոնն իսկույն հասցվել է հիվանդանոց, նա մեջքի եւ ոտքերի լուրջ վնասվածքներ է ստացել: Բժիշկները նրա մարմնից շուրջ 150 փուշ են հանել, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Հսկայական սագուարոն կամ կարնեգիան աշխարհի ամենամեծ կակտուսն է, աճում է Արիզոնայում, Մեքսիկայում եւ Քալիֆորնիայում: Նրա բարձրությունը կարող է գերազանցել 20 մետրը, լայնությունը` 3 մետրը: Մեծ սագուարոն կարող է կշռել մինչեւ 10 տոննա:
Քանի որ այդ կակտուսը անհետացող տեսակ է, Արիզոնայում օրենք է ընդունվել այն վնասողին կամ կտրողին մինչեւ 25 տարվա բանտային կալանքի դատապարտել:




























