Հարբած շվեդուհին զանգել է ոստիկանություն եւ հայտնել, որ սպանություն է գործել, որպեսզի ոստիկանությունն իրեն տուն տանի: Այժմ կինը պատասխան է տալու դատարանի առջեւ:

50-ամյա կինը շվեդական Գյոթեբորգում Սուրբծննդյան հարբած գիշերվանից հետո զանգահարել է ոստիկանություն եւ հաղորդել, որ ուզում է խոստովանել  հարեւանի սպանության փաստը: Այնուամենայնիվ, երբ ոստիկանությունը ժամանել է դեպքի վայր, պարզ է դարձել, որ ոչ մի սպանություն էլ չի եղել: Կինը խաբել է, որպեսզի ոստիկանությունն իրեն տուն տանի, այնինչ նրան ոչ թե տուն, այլ ալկոհոլամոլների հատուկ կացարան են տարել:

Այժմ կինը պետք է փոխհատուցի ոստիկանության ծախսերը 192 եվրոյով, գումարած 226 եվրո որպես պատիժ, գրում է The Local-ը: