Բեթղեհեմում Քրիստոսի Ծննդյան բազիլիկան դառնում է կրոնական վեճի պատճառ, այն բանից հետո, երբ Պաղեստինը, որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի նորաթուխ անդամ, որոշել է օգտագործել իր կարգավիճակը` քրիստոնեական հայտնի սրբատեղիի համար ստանալով համաշխարհային ժառանգության կարգավիճակ, այդ մասին հաղորդում է «Associated Press»-ը:

Փորձագետների կոմիտեն հեռաձգել է հարցը` նշելով, որ հայտը մեծ աշխատանք է պահանջում: Անգամ սրբավայրի պահապանները` հույն ուղղափառ, կաթոլիկ եւ հայ առաքելական եկեղեցիները դեմ են հանդես գալիս դրան:

Պաղեստինը հիմա դեմքը կորցնելու ռիսկի է գնում: Համաշխարհային ժառանգության կոմիտեի նիստում, որը տեղի կունեան հունիսի 24-ից հուլիսի 6-ը Սանկտ Պետերբուրգում, կքննարկվի տարբեր երկրներում 33 օբյեկտի ցանկալի` համաշխարհային ժառանգության կարգավիճակ տալու հարցը:

Գործակալությունը նշում է, որ հույն ուղղափառ, կաթոլիկ եւ հայ առաքելական եկեղեցիները քաղաքավարի կերպով մերժել են Պաղեստինի առաջարկը` ներկայացնելով դրա պատճառները. «Մենք չենք կարծում, որ տեղին է քննարկել Բազիլիկան եւ ողջ համալիրը Համաշխարհային ժառանգության ցուցակում ընդգրկելու հարցը` ելնելով տարբեր նկատառումներից», -ասված է երեք առաջնորդների` Մահմուդ Աբասին ուղղված նամակում: