Թռչունները մեքենաներն ընտրում են գույնով` դրանց  վրա կեղտոտելու համար: Առաջին հերթին այդ նպատակի համար նրանց դուր են գալիս կարմիր մեքենաները (18%), իսկ եթե այդպիսին մոտակայքում չկա, կարող են  նաեւ կապույտները (14%)  եւ սեւերը (11%)  այդ նպատակին  ծառայել: Նման եզրահանգման են եկել փորձագետները, որոնք  «Halfords» առեւտրային ցանցի  պատվերով  հետազոտություն են կատարել:

Ըստ «Autoblog»-ի` ամենաքիչը հետաքրքրում են կանաչ գույնի մեքենաները` 1%: Հետազոտությանը մասնակցել են  հինգ քաղաքների 1140 ավտոմեքենաներ:

«Halfords»-ը փորձագետները նաեւ նշել են, որ  թռչնի ծերտը բավականին վտանգավոր է մեքենաների համար եւ խորհուրդ են տվել նման դեպքերում արագ մաքրել մեքենաները: