Պարսիկ ռեժիսոր Իսմաիլ Մոնսեֆի կարճամետրաժ «Պատրվակներ» ֆիլմը կցուցադրվի հայկական «Ոսկե ծիրան» կինոփառատոնում, տեղեկացնում է իրանական «Press TV»-ին:
20-րոպեանոց կարճամետրաժ ֆիլմն այս տարի ցուցադրվել է նաեւ Կարճամետրաժ կինոյի միջազգային փառատոնում: Մոնսեֆն ավելի քան 30 կարճամետրաժ եւ փաստագրական ֆիլմերի հեղինակ է: Նրա առաջին ֆիլմն արժանացել է «Cervino CineMountain» փառատոնի եւ Տրենտոյի կինոփառատոնի մրցանակին:
Նշենք, որ «Ոսկե ծիրան» 9-րդ կինոփառատոնը մեկնարկում է հուլիսի 8-ին:




























