Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Թուրքիայի իր գործընկերոջ հետ հեռախոսով քննարկել է Թուրքիայի օդուժի ինքնաթիռի` սիրիացիների կողմից ոչնչացման հարցը:Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», հեռախոսազրույցի նախաձեռնողը թուրքական կողմն է եղել:
Ինչպես տեղեկացրել էր NEWS.am-ը, Թուրքիայի օդուժի ինքնաթիռը հունիսի 22-ին անհետացել էր Միջերկրական ծովի ավազանի վրա: Ավելի ուշ Սիրիայի իշխանությունները խոստովանել էին, որ թուրքական ինքնաթիռը խփվել է ՀՕՊ համակարգի միջոցով:




























