Բալետի պարուհի Անաստասիա Վոլոչկովան հունիսի 23 –ին Նովոռոսիկսկի մոտ Ռինատ Արիֆուլինի հետ ավտովթարի էենթրակվել եւ վնասել է ճակատը:
Նա հյուրախաղերով մեկնել է Գելենջիկ, սակայն այդպես էլ չի կարողացել հանդես գալ: Արիֆուլինը եւս լրջորեն տուժել է` գլխին հարված ստանալով: Վոլոչկովայի օգնական Եկատերինա Լազարեւան «Ինտերֆաքսին» հայտնել է, թե նրանք երկուսն էլ ուղեղի ցնցում են ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց:




























