Արմավիր-Հայկավան ավտոճանապարհի 6-րդ կմ-ում այսօր տեղի ունեցած ավտոպատահարի արդյունքում զոհվել են 1987թ. ծնված Թելման եւ 1999թ. ծնված Ռոման Գրիգորյանները:
Ինչպես հաղորդում են ԱԻ նախարարությունից, հունիսի 24-ին, ժամը 08.06-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 03.20-ի սահմաններում Արմավիր-Հայկավան ավտոճանապարհի 6-րդ կմ-ում ավտոպատահար է տեղի ունեցել: Դեռեւս չպարզված հանգամանքերում բախվել են «Ֆորդ տրանզիտ» մակնիշի 18 ՕԼ 387 պետհամարանիշով եւ «ՎԱԶ 2101» մակնիշի 43 ԼՕ 372 պետհամարանիշով ավտոմեքենաները, ինչի հետեւանքով «ՎԱԶ 2101» մակնիշի վարորդ` 1987թ. ծնված Թելման եւ ուղեւոր` 1999թ. ծնված Ռոման Գրիգորյանները ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմավիր քաղաքի բուժկենտրոն, որտեղ մահացել են:




























