Արագածոտնի մարզում Կարբի գյուղի մոտ այսօր ավտովթար է տեղի ունեցել, որի  արդյունքում, ըստ նախնական տվյալների, զոհվել է մեկ, վիրավորվել երեք մարդ: Ինչպես հողոդրում են  ԱԻ նախարարությունից,  վթարի մասին ահազանգ է ստացվել հունիսի 24-ին, ժամը 11.57-ին: Դեպքի վայր է մեկնել փրկարար ջոկատը: Լրացուցիչ տեղեկատվություն կտրվի ավելի ուշ: