Կանադայի Օնտարիո նահանգի Էլիոթ Լեյք քաղաքում հունիսի 23-ին, ժամը 14:20-ի սահմաններում փլուզվել է տանիքը: Բարեբախտաբար, զոհեր չկան:
Ինչպես հաղորդել է CTV-ն, տանիքի մեծ մասի փլուզումը գազի արտահոսք է առաջացրել: Փրկարարներն ստիպած են եղել փակել գազամատակարարումը, տարհանել մարդկանց: Հաղորդվում է, որ կենտրոնի տանիքը մի քանի տարի շարունակ կաթում էր:
Տուժածների թվի մասին տեղեկություներ չկան:




























