Մեքսիկայի Տամաուլիպաս նահանգի Սյուդադ Մանթե քաղաքում հունիսի 23 –ին բեռնատար մեքենա է հայտնաբերվել, որում եղել է խոշտանգված 14 մարմին:
Ինչպես հաղորդում է «Վեստին», բոլորը քրեական խմբավորումների հաշվեհարդարի զոհ են: Բեռնատարում գտնվել է նաեւ հանցագործների ուղերձը` ուղղված մեկ այլ նարկոկարտելի:
Ենթադրվում է, որ հաշվեհարդարն իրականացրել են «Լոս Սետաս» նարկոմաֆիայի գրոհայինները, որոնք աչքի են ընկնում առանձնահատուկ դաժանությամբ:




























