Կիեւում 95 տարեկանում մահացել է Ուկրաինայի վաստակավոր արտիստուհի Թամարա Ավետիսյանը:
Ինչպես հաղորդում է Analitika.at.ua, Ավետիսյանը հայտնի էր նրանով, որ կատարում էր աշխարհի տարբեր ժողովուրդների երգեր: Նրա երգացանկում կային երգեր ավելի քան 50 լեզվով: Նա նաեւ երկու գրքի հեղինակ է:
Թամարա Ավետիսյանը նաեւ Կիեւի հայկական «Արագած» թերթի խմբագրական կոլեգիայի անդամ էր: Ուկրաինայի վաստակավոր արտիստուհու կոչման արժանացել էր 90 տարեկանում:




























