Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն սիրիական կողմին մեղադրել է նրանում, որ թուրքական օդուժի ինքնաթիռը սիրիական ՀՕՊ համակարգի միջոցով ոչնչացվել է միջազգային օդային տարածքում:

Ինչպես հաղորդում է  BBC-ին, Դավութօղլուն ասել է, որ չզինված օդանավը որեւէ գաղտնի գործողություն չի կատարել Սիրիայի հետ կապված, պարզապես մինչեւ միջադեպը սխալմամբ հայտնվել է Սիրիայի օդային տարածքում:

Ինչպես տեղեկացրել էր NEWS.am-ը,  Թուրքիայի օդուժի ինքնաթիռը հունիսի 22-ին անհետացել էր Միջերկրական ծովի ավազանի վրա: Ավելի ուշ Սիրիայի իշխանությունները խոստովանել էին, որ թուրքական ինքնաթիռը խփվել է ՀՕՊ համակարգի միջոցով` նշելով, որ «չպարզված ինքնաթիռը ներխուժել էր երկրի օդային տարածք  եւ շարժվել Միջերկրական ծովի ուղղությամբ»: