Եգիպտոսի վարչական դատարանը հուլիսի 7-ին կքննարկի Մուբարաքի փաստաբանների միջնորդությունը` ցմահ ազատազրկման դատապարտված Եգիպտոսի նախակին նախագահին, առողջական վիճակի հետ կապված վաղաժամկետ ազատ արձակելու վերաբերյալ:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», պաշտպանները նշել են, որ Մուբարաքը տառապում է մի քանի ծանր հիվանդություններով` նա ստամոքսագեղձի չարորակ ուռուցք, արյան եւ մի շարք այլ հիվանդություններ ունի:
Մուբարաքը մշտապես բարդ բուժման եւ հսկողության կարիք ունի, որը հնարավոր չէ իրականացնել եւ ոչ մի բանտային հիվանդանոցում:
Եգիպտոսի նախկին նախագահը ցմահ ազատազրկման է դատապարտվել 2011թ. ժողովրդական հուզումների ժամանակ խաղաղ ցուցարարների սպանությանը մասնակցության համար: Բանտային հիվանդանոցում նա սրտի կաթված է տարել:




























