Թուրքիան պահանջել է հունիսի 26-ին ՆԱՏՕ-ի խորհրդի նիստ հրավիրել` Սիրիայի կողմից թուրքական հետախուզական օդանավի խփման հետ կապված իրավիճակի քննարկման նպատակով:

Ինչպես հաղորդում է «Reuters»-ը, ՆԱՏՕ-ի պաշտոնական ներկայացուցիչն արդեն հայտարարել է, որ խորհուրդը երկուշաբթի կքննարկի հարցը:

Ինչպես տեղեկացրել էր NEWS.am-ը,  Թուրքիայի օդուժի ինքնաթիռը հունիսի 22-ին անհետացել էր Միջերկրական ծովի ավազանի վրա: Ավելի ուշ Սիրիայի իշխանությունները խոստովանել էին, որ թուրքական ինքնաթիռը խփվել է ՀՕՊ համակարգի միջոցով` նշելով, որ «չպարզված ինքնաթիռը ներխուժել էր երկրի օդային տարածք  եւ շարժվել Միջերկրական ծովի ուղղությամբ»:

Շատ փորձագետներ արդեն խոսում են այն մասին, որ թուրքական  F-4-ի հետ կապված միջադեպը պարզապես սադրանք էր` «խայծ»,  որը կուլ տվեց Սիրիան` թույլ տալով Արեւմուտքին սկսել ռազմական ներխուժումը երկիր: