«Beverly Hilton» հյուրանոցում երաժշտական «Emmy awards 2012» մրցանակաբաշխությունից մի քանի ժամ առաջ երկու դիակ է հայտնաբերվել` հրազենային վնասվածքներով:
Ինչպես հաղորդում է CNN-ը, հյուրանոցի համարներց մեկում հայտնաբերվել են տարեց կնոջ եւ տղամարդու մարմիններ: Ըստ նախնական վարկածի` տղամարդը սպանել է կնոջը, հետո ինքնասպան եղել:
Նշենք, որ հենց «Beverly Hilton» հյուրանոցում էր 2012 թ. փետրվարի 11-ին մահացել աշխահահռչակ երգչուհի Ուիթնի Հյուսթոնը, որի մարմինը գտնվել էր հյուրանոցային իր համարում:




























