Փրկարարաները հայտնաբերել են թուրքական օդուժի «F-4» ինքնաթիռի կործանման վայրը, որը հունիսի 22-ին խփվել էր Սիրիայի կողմից:

Ինչպես հաղորդում է «Reuters»-ը, օդանավի մնացորդները գտնվել են ծովում, մոտ 1300մ խորության վրա: Կարծանիչի օդաչուների գտնվելու վայրի մասին չի հաղորդվում:

Թուրքական եւ սիրիական կողմից որոնողափրկարարական համատեղ աշխատանքերը շարունակվում են:

Ինչպես տեղեկացրել էր NEWS.am-ը,  Թուրքիայի օդուժի ինքնաթիռը հունիսի 22-ին անհետացել էր Միջերկրական ծովի ավազանի վրա: Ավելի ուշ Սիրիայի իշխանությունները խոստովանել էին, որ թուրքական ինքնաթիռը խփվել է ՀՕՊ համակարգի միջոցով` նշելով, որ «չպարզված ինքնաթիռը ներխուժել էր երկրի օդային տարածք  եւ շարժվել Միջերկրական ծովի ուղղությամբ»: