Ավաստրալացի ծովայինները հայտնաբերել են 17 զոհված փախստականների դիակները, որոնք գտնվել են հունիսի 21-ին Ինդոնեզիայի ափերի մոտ խորտակված նավի վրա:

Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, հաջողվել էր փրկել 110 մարդու, մնացածն ամենայն հավանականությամբ, տուժել էին:  Զոհերի կոնկրետ թիվը ոչ ոք չգիտի, քանի որ նավն անլեգալ կերպով Հարավարեւելյան Ասիայից փախստականներ էր տեղափոխում ավստրալական ափեր:

Փրկարարների ենթադրություններով, զոհվել է առնվազն 90 մարդ: Փրկարարա-որոնողական աշխատանքները շարունակվում են: