Թայլանդի հյուսիսում գտնվող Չիանգմայ նահանգում բուդդայական վանքի ավելի քնա 70 վանական մեղուների հարձակման է ենթարկվել: Տուժածները հոսպիտալացվել են, նրանցից 19-ի վիճակը ծանր է, մի քանիսը կոմայի մեջ են գտնվում:

Ինչպես հաղորդում է BBC-ին, միջատները բույն են դրել տաճարի տարածքում գտնվող եղինջների մեջ: Նախկինում մեղուները երբեք նման ագրեսիվություն չեն դրսեւորել, եւ անհայտ է մնում նրանց հարձակման պատճառը: