«Kenya Airways» ավիաընկերությունը 713  դոլար փոխհատուցում է վճարել շվեդ լրագրող Լենա Փեթերսոնին` հանգուցյալի հետ Հոլանդիայից Տանզանիա թռչելու համար: 30-ամյա տղամարդը մահացել է ինքնաթիռի օդ բարձրանալուց հետո: Ուղեւորն իրեն վատ է զգացել դեռ մինչեւ թռիչքը, սակայն անձնակազմը ոչինչ չէր ձեռնարկել: Մահից հետո տղամարդու դին պահել են օդանավի սրահում` ծածկելով սավանով:

Լրագրողը հայտարարել է, թե հանգուցյալի հետ թռիչքն իրեն բարոյական վնաս է հասցրել: Նշվում է, որ նա գոհ է փոխհատուցման չափից: