Թուրքիայի ԱԳՆ-ն բողոքի նոտա է փոխանցել Ստամբուլում Սիրիայի գլխավոր հյուպատոսությանը:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», Անկարան նաեւ հայտարարել է ռազմական ինքնաթիռի հետ կապված «վճռական գործողություններ» իրականացնելու մտադրության մասին:
Ինչպես տեղեկացրել էր NEWS.am-ը, Թուրքիայի օդուժի ինքնաթիռը հունիսի 22-ին անհետացել էր Միջերկրական ծովի ավազանի վրա: Ավելի ուշ Սիրիայի իշխանությունները խոստովանել էին, որ թուրքական ինքնաթիռը խփվել է ՀՕՊ համակարգի միջոցով` նշելով, որ «չպարզված ինքնաթիռը ներխուժել էր երկրի օդային տարածք եւ շարժվել Միջերկրական ծովի ուղղությամբ»:




























