Թունիսը Լիբիային է հանձնել Քադաֆիի վարչպետին` Բաղդադի ալ Մահմուդիին:

Ինչպես հաղորդում է Reuters-ը, էքստրադիցիայի մասին որոշումն ընդունել է կառավարությունը` չխորհրդակցելով երկրի նախագահի հետ: 70-ամյա ալ Մահմուդիին տեղափոխող ուղղաթիռը  Տրիպոլի է ուղեւորվել հունիսի 24 –ին:

Լիբիայի նախկին վարչապետը ձերբակալվել էր Թունիսում 2011 թ. Սեպտեմբերին։