Գերմանական BMW ավտոարտադրողը չի պատրաստվում  BMW M5-ի եւ M6-ի հաջորդ մոդելները հագեցնել փոխանցման մեխանիկական տուփերով:

Ինչպես հաղորդում  է «Amobil.ru»-ն,  F10M M5-ը եւ F12M M6-ը վերջին մոդելներն են երեք ոտնակով: Ընկերության ծրագրավորման բաժնի ղեկավար Ալբերտ Բերմանը նման որոշումը բացատրում է  նրանով, որ անցած տարի ԱՄՆ-ում միայն M5-երի 15-20%-ն է մեխանիկական տուփով եղել, իսկ այս տարի` 15%-ը: Եվրոպայում եւս նման միտում է նկատվում, ուստի ընկերությունը կհրաժարվի մեխանիկականից: