Եգիպտոսի նախագահ է ընտրվել Ազատության եւ արդարության կուսակցության նախագահ, «Մահմեդական եղբայրներ» շարժման ղեկավար խորհրդի անդամ Մոհամեդ Մուրսին:

Ինչպես հաղորդում է «Lenta.ru»-ն, Մուրսին  նախագահական ընտրություններում ստացել է 51% քվե: Նրա հիմնական մրցակիցը, նախկին վարչապետ Ահմեդ Շաֆիկն ստացել է 48%: Ինչպես հաղորդում է «The Guardian»-ը, ընտրությունների երկրորդ փուլում մասնակցությունը գերազանցում էր 50%-ը: