Մերձմոսկվայի բնակչուհին 15-րդ հարկի պատուհանից նետել է իր երկու մանկահասակ երեխաներին. երկու տղաներն էլ մահացել են:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», ողբերգությունը տեղի է ունեցել Դոլգոպրուդնի քաղաքում: «Կինը չպարզված պատճառներով 15-րդ հարկից նետել է 4 եւ 7 տարեկան տղաներին: Նրանք երկուսն էլ մահացել են»,-գործակալությանն ասել է իրավապահ մարմինների աղբյուրը:
Դրդապատճառների մասին չի հաղորդվում:




























