Ամերիկացի սկանդալալին լուսանկարիչ Սփենսեր Թունիքը Մյունխենում կենդանի ինստալացիա է կազմակերպել` 1700 մերկ կամավորների մասնակցությամբ:
Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, ստեղծագործական նման մղում նրա մոտ առաջացրել է Ռիխարդ Վագների «Նիբելունգների մատանին»: Բեմադրումը խնդրել է կատարել Բավարական պետական օպերան` Եվրոպայում հնագույն փառատոններից մեկի համար: Մերկ կամավորները պատված են եղել կարմիր եւ կանաչ ներկով: Վարպետի ղեկավարությամբ նրանք նախ վիշապի երախից դուրս եկող կրակ են պատկերել, իսկ հետո`«օղակ»:
Թունիքը սիրում է լուսանկարել մերկ մարդկանց: Նրա ամենահայտնի ակցիաներից են Սիդնեյում հազարավոր մերկ մարդկանց լուսանկարահանումը, ինչպես նաեւ Մեռյալ ծովի ափի ֆոտոսեսիան:




































