Մոսկովյան շրջանի Դոլգոպրուդնոյ քաղաքի բնակչուհին, որն իր երեխաներին նետել էր 15-րդ հարկից, հարցաքննության ժամանակ հայտարարել է, որ երեխաներն իրեն ձանձրացրել էին:
Կինը պատրաստվել է բաժանվել ամուսնուց, իսկ ինքնասպանության փորձ էր արել մինչեւ հարսանիքը: Ձերբակալվածին նշանակվել է հոգեբանահոգեբուժական փորձաքննություն:
Ըստ հետաքննության` հունիսի 24-ին Րյաբակովան ժամը 15-ին երեխաների հետ դուրս է եկել ութերորդ հարկի երկու սենյականոց բնակարանից եւ բարձրացել 15-րդ հարկ: Այնուհետեւ կինն ընդհանուր պատշգամբից դուրս է հրել իր երկու երեխաներին` փոքրիկ Ռոդիոնին, հետո ավագ Վովային:
Նա բացատրել է, որ երեխաներն իրեն ձանձրացրել էին: Կինը հետաքննության ժամանակ իրեն ոչ ադեկվատ է պահել, բայց հանգիստ: Նա հայտարարել է, որ ոչ ոքի պետք չէ, եւ որ իր երեխաները «հրեշտակներ են, եւ հիմա նրանք երկնքում են»:
Ճտվել է, որ ընտանիքը Մերձմոսկվա է տեղափոխվել Վոլգոգրադից 2008 թվականին: Ընտանիքի հայրը Մոսկվայում ծրագրավորող է աշխատում: ընտանիքն ապահովված է, կինը չի աշխատել: Ըստ աղբյուրի տվյալների` դեպքի պահին ամուսինը գործուղման է եղել: Սկզբնապես հաղորդվել էր, որ ամուսինը ձկնորսության է եղել, եւ Գալինային այդ քայլին է մղել խանդը, հայտնում է NEWSru.com-ը:
Ողբերգությանն ականատես հարեւանը պատմել է, որ երբ մուտքում բախվել է մարդասպան մոր հետ, վերջինս իրեն հանգիստ է պահել, իսկ ինչ-որ պահի կնոջ դեմքին նույնիսկ ժպիտ է երեւացել: Երբ նրան հարցրել են «Սա ձե՞ր երեխաներն են»,- «Այո, - ասել է, - այդ ես եմ նրանց նետել»: Առանց որեւէ զգացմունքների:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, հունիսի 24-ին Մերձմոսկվայի բնակչուհին 15-րդ հարկից դուրս էր նետել իր երկու փոքր երեխաներին, երկու տղաներն էլ մահացել էին:




























