Կոլորադո նահանգում անտառային հրդեհի պատճառով տասնմեկ հազար մարդ է տարհանվել:

Հրդեհը բռնկվել է հունիսի 24-ի գիշերը` Ազգային Փայք անտառի տարածքում, որը տեղակայված է Փայքս Փիք լեռան շուրջ եւ համարվում է ԱՄՆ-ում ամենաշատ  այցելվողը: Մեկ օրվանից էլ քիչ ժամանակահատվածում կրակն ընդգրկել է հազարից ավելի հեկտար տարածք:

Կոլորադոյի հրշեջ դեպարտամենտի ներկայացուցիչները դժվարացել են կանխատեսել, թե որքան արագ կհաջողվի տեղայնացնել եւ հանգցնել հրդեհը, գրում է lenta.ru-ն:

Միացյալ Նահանգների տարածքում հունիսի 24-ի դրությամբ անտառային հրդեհի ընդամենը 20 օջախ է գրանցվել, հիմնականում երկրի արեւմուտքում: Մասնավորապես, Յութա նահանգում հրդեհի պատճառով անցնող հանգստյան օրերին տարհանվել էին ավելի քան  2,5 հազար մարդ: