Վերելակավարը սարքի վերանորոգման ժամանակ Խնայբանկի յակուտյան մասնաճյուղերից մեկից գողացել է ոսկե 29 ձուլակտոր` ավելի քան 2,5 միլիոն ռուբլի արժողությամբ:
Ըստ Յակուտիայի ՆԳՆ-ի տվյալների` հունիսի 23-ին հերթապահ բաժանմունք է դիմել Ռուսաստանի Խնայբանկի մարզային մասնաճյուղի ներկայացուցիչը: Նա պատմել է, որ անհայտ անձը ներխուժել են դրամարկղի հատված, գողացղել ոսկե 29 ձուլակտոր: Վնասը կազմել է ավելի քան 2,5 միլիոն ռուբլի, հայտնում է «gazeta.ru»-ն:
Իրավապահ մարմինները պարզել եւ ձերբակալել են գողության մեջ կասկածվողին: Նա 42-ամյա տեղի բնակիչ է: Հենց նրա մոտ էլ ոստիկանները հայտնաբերել են առեւանգված ձուլակտորները: Պարզվել է, որ տղամարդն էլեկտրամեխանիկ է աշխատել «Լիֆտրեմոնտ»-ում, իսկ գողությունը կատարել է, Խնայբանկի մասնաճյուղի վերելակը նորոգելիս:




























