Հունիսի 24-ին թալիբները Պակիստանի հյուսիս-արեւմտյան մասում` աֆղանական սահմանի մոտ, հարձակվել են երեք բլոկպոստերի վրա, զոհվել է պակիստանյան բանակի ութ զինծառայող: 

Ըստ Պակիստանի Զինված ուժերի ներկայացուցչի` զինվորականներին հաջողվել է  հետ մղել հարձակումը` ոչնչացնելով առնվազն 15 գրոհայինի: Ենթադրվում է, որ հարձակվողների խմբում եղել է առնվազն 100 մարդ, հայտնում է «Ռոսիյսկայա գազետան»:

Ավելի վաղ այս ամիս գրոհայինները հարձակվել էին պակիստանա-աֆղանական սահմանին մոտ գտնվող Մոհմանդ շրջանի ռազմակայանի վրա: Այն ժամանակ զոհվել էին չորս զինծառայողներ: