Հարավամերիկյան ընդհանուր շուկայի երկրների միավորումը (ՄԵՐԿՈՍՈՒՐ) հայտարարել է կազմակերպությունում Պարագվայի անդամակցության դադարեցման մասին: Նման որոշում էր ընդունվել նախագահ Ֆերնանդո Լուգոյի իմպիչմենտի հետ կապված:
Այդպիսով, Պարագվայը զրկվել է ՄԵՐԿՈՍՈՒՐ-ի անդամ երկրների գագաթաժողովին մասնակցելու իրավունքից, որի կազմում են Արգենտինան, Բրազիլիան եւ Ուրուգվայը: Հանդիպումը տեղի կունենա հունիսի 28-29-ը` արգենտինական Մենդոսա քաղաքում: Սպասվում է, որ Պարագվայի իրավիճակը կդառնա տարածաշրջանի պետությունների ղեկավարների խորհրդակցության գլխավոր թեմաներից մեկը, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ- ը:
Հիշեցնենք, որ Լուգոյի իմպիչմենտը հարուցել է լատինամերիկյան պետությունների առաջնորդների խիստ քննադատությունը: Նրանք բոլորը միաձայն հրաժարվում են նախագահի հրաժարականը օրինական ճանաչելուց: Արգենտինան, Բրազիլիան եւ Ուրուգվայը հետ են կանչել իրենց դեսպաններին` շտապ խորհրդակցության համար:




























