Մեքսիկայի հարավ-արեւմուտքում վթարի հետեւանքով ավելի քան 32 մարդ զոհվել, շուրջ 20-ը վիրավորվել են:

Վթարի ենթարկված ավտոբուսում շուրջ 40 զբոսաշրջիկներ են եղել: Որոշ տվյալներով` մեքենան սահել է թաց ճանապարհին, վարորդը կորցրել է կառավարումը, եւ տրանսպորտային միջոցը շրջվել է, հաղորդում է  «Միրը»:

Այլ տվյալներով` մեքսիկական Հերերո նահանգում ավտոբուսը 300մ բարձրությունից գահավիժել է անդունդը: Նրանում հեղափոխական կուսակցության նվազագույնը 50 անդամներ են եղել, ովքեր վերադառնում էին բնակավայրերից մեկում քարոզչական հանդիպումից: