Ըստ ճշտված տվյալների` Չիանստանի հարավ-արեւմուտքում երկրաշարժի հետեւանքով զոհվել է չորս մարդ, 100-ը վիրավորվել են: Ավելի վաղ հաղորդվել էր երկու զոհերի մասին:

Վնաս է հասցվել ավելի քան 4200 բնակելի շենքերի, հայտնում է  «vesti.ru»-ն` հղում անելով «Սինհուային»: Աղետի  վայր են ուղարկվել մարդասիրական օգնության ջոկատներ, խմելու ջուր, վրաններ եւ  ծածկոցներ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Չինաստանի հարավ-արեւմուտքում գտնվող Յունյան եւ Սիչուան նահանգներում 5,7 բալ ուժգնության երկրաշարժ էր տեղի ունեցել հունիսի 24-ին: