Իրավիճակը Սիրիայում կլինի հունիսի 25-ին Լյուքսեմբուրգում ԵՄ-ի ԱԳՆ-ների ղեկավարների հանդիպման քննարկման ուշադրության կենտրոնում: Այդ մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը:
Ըստ բրիտանացի նախարարի` հանդիպման մասնակիցները նաեւ նախատեսում են քննարկել ԵՄ-ի արձագանքը «արաբական գարնանը», Իրանի նկատմամբ կիրառված պատժամիջոցները եւ իրադրությունը Եգիպտոսում: Սպասվում է, որ ԵՄ-ի ԱԳՆ-ների ղեկավարների հանդիպումը խորհրդակցության հնարավորություն է հունիսի 26-ին նախատեսված ՆԱՏՕ-ի նիստի նախօրեին, հայտնում է «Էխո Մոսկվի» ռադիոկայանը:
Խորհուրդը գումարվում է Թուրքիայի դիմումով, որի ռազմական օդանավը ուրբաթ օրը խփել էին սիրիացի զինվորականները: Հանդիպման մասնակիցները մտադիր են քննարկել այդ միջադեպը:




























