Էկվադորի ազգային Գալապագոսյան այգում սատկել է աբինգդոնյան փղոսկրե կրիաների վերջին տեսակի ներկայացուցիչը` «Միայնակ Ջորջ» անունով արուն: Այգու ղեկավար Էդվին Նաուլան հայտարարել է, որ նրա կենսական փուլն ավարտին է մոտեցել:

Միայնակ Ջորջն ապրել է շուրջ 100 տարի:

Տասնյակ տարիների ընթացքում  կենդանաբանները փորձել են  Միայնակ Ջորջից սերունդ ստանալ, որի համար նրան փորձել են մտերմացնել իր տեսակի ներկայացուցչի հետ:  Նրանք երկու անգամ ձվադրել են, բայց անպտուղ է եղել:

Միայնակ Ջորջը հայտնաբերվել էր 1972 թվականին Պինտա կղզում: Ամեն տարի կղզի են եկել շուրջ 180 հազար զբոսաշրջիկներ: Կրիայի մասին նույնիսկ գիրք է գրվել` «Միայնակ Ջորջը. աշխարհում ամենահայտնի կրիայի կյանքն ու սերը», հայտնում է «utro.ru»-ն:

Փղոսկրե կրիաները հազվագյուտ տեսակ են, որոնք լինում են միայն Գալապագոսյան կղզիներում: Բնական պայմաններում նրանք ապրում են մինչեւ 200-250 տարի, անազատության մեջ` մինչեւ 150 տարի: Դա այն տեսակներից մեկն է, որն օգնել է Չարլզ Դարվինին ձեւավորել իր էվոլյուցիայի տեսությունը: