Կրասնոյարսկում երիտասարդը, վիճելով ընկերուհու հետ, նրան 12-րդ հարկի պատշգամբից ցած է շպրտել: 16-ամյա շրջանավարտը բազմաթիվ վնասվածքներից եւ ներքին արյունահոսությունից տեղում մահացել է:
Հարեւանները քննիչին պատմել են, որ երիտասարդների միջեւ վեճ է սկսվել: Պատուհաններից մարդիկ տեսել են, թե ինչպես 24-ամյա Ալեքսանդր Ա.-ն ուժով աղջկան դուրս է հանել տաքսիից, այնուհետեւ զոռով տարել իր բնակարան:
Մի քանի րոպե անց Սվետան սկսել է աղիողորմ օգնություն կանչել, սակայն չեն հասցրել նրան փրկել, արդեն հաջորդ պահին հանցագործը նրան 12-րդ հարկի պատուհանից դուրս է նետել, հայտնում է Life News-ը:
24-ամյա բնակարանատերը հրաժարվել է դուռը բացել ոստիկանության աշխատակիցների առջեւ, կտրականապես ժխտել է իր բնակարանից աղջկա ցած ընկնելը եւ ծանոթ լինելը նրա հետ: Ընդ որում, նա փորձել է ոչնչացնել հանցագործության հետքերը` լվանալով վարագույրները եւ փողոց նետելով զոհվածի իրերի մի մասը:




























